Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Լի Սուն Չժին իր գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ զրույցում խնդրել է Հարավային Կորեայի տարածքում տեղակայել ռազմավարական սպառազինություններ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կոմիտեին։
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով:
իանալ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», «Դեմոկրատական» կուսակցությունների հայտարարությանը,
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ձերբակալվել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարդան Օսկանյանը չի փակել «Ա1+»-ը, գուցե նույնիսկ հոգու խորքում դեմ է եղել դրան՝ դա արել է նրա «շեֆը»՝ Քոչարյանը: Բայց քանի որ հիմա պարոն Օսկանյանը բողոքում է, թե իբր Հայաստանը «պակաս ավտորիտար» երկրից դարձել է «ավելի ավտորիտար», եւ, հետեւաբար, կարեւորում է այդ խնդիրը, նա պետք է հրապարակավ ընդունի, որ «Ա1+»-ը փակելը սխալ որոշում էր՝ դրանով, ի դեպ, կապացուցի, որ այդ «շեֆի» հետ այսօր կապ չունի:
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, որն արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը երկիր։
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա:
Փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 3000 միավոր բնակարանների կառուցմանը Հորդանան գետի Արևմտյան ափին։
Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց:
«Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։
Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
ԱԺ պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը Լոռու մարզից առաջադրվելու Է ռեյտինգային ընտրակարգով։ Նա արդեն իսկ անցել Է գործի։ Նրա թիմակիցները հավաքում են Լոռվա մարզից դուրս ունեցած հիմնարկների աշխատակիցների անձնագրերի տվյալները, նրանց հայտնել են, որ ընտրություններին տանելու են Վանաձոր, որ ընտրեն Համբարձումյանին։
Հայաստանի տարածքում փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը` 31.98 դրամ:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Տեւական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել թողնել պաշտոնը եւ սպասել հարմար առիթի:
Արմավիրի մարզում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական կատարյալ քաոսային իրավիճակ է: Այս ընտրատարածքից ռեյտինգային ցուցակով ՀՀԿ–ն ներկայացնում է տեղի երիտասարդական թեւը` հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է:
2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երեւան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:
Գեւորգը դատարանում փորձում էր տարօրինակ վարք դրսեւորել, նա պարբերաբար քնով էր «ընկնում», հետո արթնանում. դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե քունը տանում է եւ որ չի լսում հարցերը: