Թրամփի քաղաքականության քննադատությամբ հուշագիրը ստորագրել է Պետդեպի 900 աշխատակից
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից:
Հունվարի 31-ին այս մասին հաղորդել է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել է, որ հուշագիրը հանձնվել է ղեկավարությանը:
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:
ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում է շուրջ 69 հազար մարդ: