«Արդարություն» կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյանի դաշինքին
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցության հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների մասնակցության վերաբերյալ
Նպատակ ունենալով նպաստել ՀՀ զարգացմանն ու հզորացմանը,
Արդարության հաստատմանը,
Հաշվի առնելով
Ընտրությունների միջոցով ՀՀ-ում փոփոխությունների կենսական անհրաժեշտությունը,
Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը,
Գիտակցելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը առկա իրավիճակի համար,
Համոզված լինելով, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն լայն համախմբման արդյունքում,
Սթափ գնահատելով այսօր առկա հնարավորությունները «Արդարություն» կուսակցության վարչությունը որոշեց՝
1. Միանալ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», «Դեմոկրատական» կուսակցությունների հայտարարությանը,
2. Ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին՝ ներգրավելով կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին,
3. Ձեռնարկել քայլեր այլ ուժերի և անհատների համախմբման, փոփոխությունների նկատմամբ հավատի վերականգնման ուղղությամբ: