Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածները, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերի գյուղական բոլոր ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:
Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:
Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: