Բաժիններ՝

Հայաստանում բազմաթիվ քաղաքների ու գյուղերի ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

Հայաստանի տարածքում փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 22-38-րդ կմ-երը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների ճանապարհները:

Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան, Հ6 և Հ4 ավտոճանապարհների Աշտարակ-Եղվարդ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս