Բեռլինը բողոք է հայտնել Թրամփի հրամանագրի դեմ
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, որն արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը երկիր։
Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդրեաս Միխաելիսը հանդիպել է Գերմանիայում ԱՄՆ հարցերի հավատարմատարի հետ, իսկ մեկ օր առաջ նախարարության ստատս-քարտուղար Մարկուս Էդերերը հեռախոսազրույց է ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատարի հետ։
Գերմանացի երկու բարձրաստիճան պաշտոնյաները «հայտնել են բացասական վերաբերմունք դաշնային կառավարության՝ ԱՄՆ մուտքի նոր կանոնների նկատմամբ և խնդրել են որքան հնարավոր է արագ գտնել բաց հարցերի լուծումը, որոնք վերաբերում են կրկնակի քաղաքացիություն ունեցող Գերմանիայի քաղաքացիներին», ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս մեկ անգամ քննադատել է Թրամփի հրամանագիրը։
«Ես դարձյալ ընդգծում եմ, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարելի արդարացնել որոշակի դավանանքի ու ծագման բոլոր քաղաքացիների նկատմամբ գործողությունները»,- հայտարարել է Մերկելը։
«Ներկայումս մենք նախ և առաջ փորձում ենք հասնել իրավական հստակության»,- ընդգծել է նա։