Գեներալ Մանվելն ապահովում Է նաև Սեյրան Օհանյանի անվտանգությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրրգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը։ Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաև Սեյրան Օհանյանի անվտանգությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վահագնի» թաղամասի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ պահնորդական ընկերությունն է իրականացնում թաղամասի անվտանգությունը։ Սակայն խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց։ Իսկ ճշտող հարցը՝արդյո՞ք «Երկրապահ Սեքյուրիթի»-ն է անվտանգությունն ապահովող ընկերությունը, «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից ոչ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին։ Ստացվում է, որ գեներալ Մանվելը պաշտպանում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս