Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում. նախարարներ կփոխվեն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է, սակայն այս օրերին, ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների` չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում և Կարեն Կարապետյանի բերած նախարարների: Թե հատկապես որ նախարարություններին է վերաբերում ասվածը, մեր աղբյուրը չմանրամասնեց:
Ի դեպ, մեր տեղեկություններով, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատրաստվում է դառնալ պատգամավոր` ՀՀԿ համամասնական ցուցակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։