Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ դատական համակարգը իշխանության այն կարեւոր օղակներից է, որի գործունեությունից է նաեւ կախված ժողովրդավարության ուղին բռնած մեր հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը:

«Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,-նշել է երկրի ղեկավարը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ եւ աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի խումբ աշխատակիցներ Նախագահի կողմից պարգեւատրվել են պետական պարգեւներով ու արժեքավոր նվերներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031