Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի այցի պատճառով տուգանվել է Դուբայի մանկական կենտրոնը

Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Khaleej Times պարբերականին։ Ինչպես հայտնում է պարբերականը, նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է այս իրավիճակի հետաքննությամբ։

Դուբայ կատարած այցելության ժամանակ Քարդաշյանը հանդիպել է Рашид Paediatric Therapy Centre կենտրոնի երեխաներին և շապիկներ նվիրել նրանց։

Նախնական տեղեկություններով` կենտրոնը ժամանակ չի ունեցել այս այցի մասին նախարարությանը տեղեկացնելու համար, քանի որ Քարդաշյանը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել իր այցի մասին։ Այդուհանդերձ, կենտրոնը պարտավոր էր համաձայնեցնել Քարդաշյանի լուսանկարահանումը երեխաների հետ, հատկապես այն շապիկներով, որոնք նա բերել էր իր հետ։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` համաձայնեցումը կենտրոնի երեխաների մասնավոր կյանքի պահպանման միջոցներից մեկն է։ Օրենքի համաձայն` Դուբայում վերականգնողական կենտրոններին և հասարակական կազմակերպություններին արգելված է բարեգործական գումարներ ստանալ։ Գումար փոխանցելու կամ ԶԼՄ­-ների լուսաբանման հետ կապված այցելություններից առաջ այդ կազմակերպությունները պետք է նախապես գրավոր համաձայնություն ստանան իշխանությունից։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` իրենք չէին հաստատի այդ այցը, եթե իրենց նախօրոք դիմեին, քանի որ այն չի համապատասխանում «ԱՄԷ ավանդույթներին ու սովորույթներին»։ Տուգանքի չափը չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031