Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

Հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Toyota Vitz» մակնիշի 23 NM 003 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 50 մ): Տուժած չկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս