«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» պատրաստ են «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի համար վճարել 200 մլն եվրո
Առաջարկ, որից կդժվարանա հրաժարվել նույնիսկ Ֆլորենտինո Պերեսը:
Ամռանը «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր են առաջարկ անել վալիացու տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գործարքի կայանալու դեպքում Բեյլի աշխատավարձն անգլիական ակումբներից մեկում կկազմի շաբաթական 400 հազար եվրո:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից», 2013թ. սեպտեմբերին: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 մլն եվրո: 2016-17թթ. մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, խփել է 7 գնդակ և դարձել է 4 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը