Բաժիններ՝

Դուբայի օդանավակայանը միջազգային ուղևորների թվով աշխարհի առաջատարն է

Դուբայի (ԱՄԷ) միջազգային օդանավակայանը 2016 թվականի արդյունքներով երրորդ տարին անընդմեջ պահպանել է արտասահման տեղափոխված ուղեւորների թվով աշխարհի ամենաբեռնված օդանավակայանի իր կոչումը:

Երկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Լոնդոնի Հիթրոուն: Ինչպես հաղորդվում է Dubai Airports օպերատոր-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել են ռեկորդային 83,654 մլն միջազգային ուղեւորներ՝ մեկ տարի առաջվա 78,015-ի դիմաց, աճ ը կազմել է 7,2 տոկոս: Այդ թվում՝ դեկտեմբերին նրանց թիվն աճել է 9,3 տոկոսով եւ գերազանցել 7,706 միլիոնը:

Դուբայի օդանավակայանում չվերթերի թվաքանակը 2016 թվականին կազմել Է 418,22 հազար՝ մեկ տարի առաջվա 406,705 հազարի դիմաց (աճը՝ 14,1 տոկոսով):

Երկրների թվում ուղեւորների մենամեծ հոսքը բաժին Է ընկնում Հնդկաստանին (ավելի քան 11,44 միլիոն, ավելացել է 10,1 տոկոսով): Վարկանիշում նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (6,086 միլիոն, ավելացումը՝ 11,3 տոկոսով) եւ Մեծ Բրիտանիան (6,061 միլիոն, աճը՝ 6,7 տոկոսով):

Քաղաքների թվում առաջատարներն են՝ Լոնդոնը (3,752 մլն), Դոհան (գրեթե 3 մլն) եւ Մումբայը (2,357 մլն), նշվում է հաղորդագրության մեջ: Ճանապարհորդների առավել նշանակալի տոկոսային աճ Է գրանցվել դեպի Արեւելյան Եվրոպա (17,5 տոկոսով) եւ Ասիա (11,4 տոկոսով) երթուղիներում եւ հակառակ ուղղությամբ:

Dubai Airports-ը տնօրինում եւ կառավարում Է Դուբայի օդային երկու նավահանգիստները՝ Դուբայի միջազգային օդանավակայանը (Dubai International) եւ Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանը (Dubai World Central, DWC):

Ավելի վաղ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը հայտնել Էր, որ 2016 թվականին իր ուղեւորահոսքը նույնպես հասել Է ռեկորդի (75,676 մլն), ինչը 1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Չվերթերի թվաքանակն ավելացել է 0,2 տոկոսով՝ հասնելով 473,231 հազարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս