
Երկու դատավորի լիազորությունները կդադարեցվեն

1999թ. վերաքննիչ քրեական դատարանում աշխատող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի լիազորությունները շուտով կդադարեցվեն։ 2017թ. հունվարի ավարտին լրանում է դատավորի 65 տարին։ Նշենք, որ Գրիշա Մելիք-Սարգսյանը երկար տարիներ աշխատել է Դատախազության համակարգում, վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 1999թ.։
Այս տարվա ավարտին կդադարեցվեն նաև դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները։ Վերջինս վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվել է 2011թ. հոկտեմբերի 17-ին։ Կարինե Ղազարյանը երկար տարիներ աշխատել է դատական համակարգում։