Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազն Արարատի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, զեկույցով հանդես է եկել մարզի դատախազ Հ. Մելիք­ Սարգսյանը՝ ներկայացնելով նախորդ տարում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել նաև իրավապահ համակարգի մյուս կառույցների խորհրդակցությանը ներկա ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է մարզի դատախազության, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման կոնկրետ հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս