Բաժիններ՝

«Մուհամեդ Ալին ճանապարհ է հարթել ինձ համար, բայց մեծությամբ ես գերազանցեցի նրան». Ֆլոյդ Մեյվեյզեր

39-ամյա ամերիկացին համարում է իրեն ամենից ամենան:
«Ինչի՞ հիման վրա ենք մենք համեմատում բռնցքամարտիկներին: Եթե սեփական համոզմունքների համար պայքարից ենք ելնում, ապա դա Ալին է, հարցեր չկան: Բայց եթե խոսքը գնում է այն մասին, թե ինչպես ստանալ շատ քիչ վնասվածքներ, և դրա հետ մեկտեղ, ռեկորդներ սահմանել, ապա դա Ֆլոյդ Մեյվեյզերն է:

Մուհամեդ Ալին ճանապարհ է հարթել ինձ համար, որպեսզի ես կարողանամ հայտնվել այնտեղ, որտեղ որ ես գտնվում եմ այսօր: Նա լեգենդ է, բայց եթե խոսք գնա ռեկորդների մասին, ապա կպարզվի, որ Ալին չեմպիոնական տիտղոսը պարտվել է մի մրցակցի, ով ընդամենը 7 մենամարտ է ունեցել:

Գլխարկս հանում եմ Ալիի առջև, բայց ես բռնցքամարտին 40 տարի չեմ տվել, որպեսզի ասեմ, որ կա ինձանից լավ ինչ-որ բռնցքամարտիկ»,- Մեյվեյզերին է մեջբերում Fights Day-ը:
Մեյվեյզերը հասել է հաղթանակի կարիերայում անցկացրած բոլոր 49 մարտերում:
Ալին անցկացրել է 60 մենամարտ, հաղթել է 56-ը:
2016 թվականի հունիսի 3-ին Ալին հեռացավ կյանքից 75 տարեկան հասակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս