Բաժիններ՝

Ցանկանո՞ւմ եք որսալ հաջողությունը: Ուրեմն բնավորության 10 դրսևորումներից պետք է հեռու մնալ

Արագ եզրակացություններ պետք չէ անել:

Հաճախ մեզ թվում է, թե մենք գիտենք, թե ինչպիսի ավարտ կունենա տվյալ իրավիճակը: Այդ պատճառով մենք սկսում ենք գործել ապագայի մասին թյուր պատկերացումներ ունենալով, սխալվում ենք: Կյանքը սիրում է անակնկալներ մատուցել: Սխալ է նաև կարծել, թե մենք գիտենք ուրիշների քայլերի դրդապատճառները և հետագա քայլերը: Բացարձակապես սխալ է և հանգեցնում է թյուրըմբռնումների, վեճերի:

Պետք չէ դրամատիզացնել իրադարձությունները:

Կարիք չկա փոքր ձախորդություններից մեծ դժբախտություններ սարքել: Նման հոգեվիճակը տագնապ է առաջացնում, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել:

Կարդացեք նաև

Պետք չէ կարծրատիպեր և պիտակներ ստեղծել:

Եթե փորձում ենք առաջին իսկ փորձից սահմանել իրերի բնույթը՝ սխալվում ենք: Իրականում ամեն բան ավելի հետաքրքիր է, այդ իսկ պատճառով պետք չէ ամեն բան դիտել սահմանափակող շրջանակից:

Պետք չէ ամեն ինչ բաժանել «սևի և սպիտակի»:

Իրականում, կյանքի  գունապնակն իր մեջ է ընդգրկում հազարավոր լուծումներ, և «ամեն ինչ կամ ոչինչ»-ը բերում է նրան, որ շատ բան չենք էլ նկատում: Ոչինչ կատարյալ չէ, իսկ եղածով բավարարվելու կարողությունը մեծագույն արվեստ է:

Պետք չէ ամեն բան ընդհանրացնել:

Մենք հաճախ ենք ձախողումների և հաջողությունների միջև օրինաչափություններ որոնում: Իրականում կրկնությունները ոչինչ էլ չեն հուշում: Յուրաքանչյուր իրադարձություն ինքնատիպ է:

Պետք չէ ամեն բան սրտին մոտ ընդունել:

Վատ լուրերը չպետք է սրտին մոտ ընդունել. Օգնեք, աջակցեք, բայց մի տառապեք:

Պետք չէ վստահել զգացմունքների ալիքին:

Ձեր զգացմունքները սուբյեկտիվ են և չեն կարող միշտ ճիշտ լինել:

Պետք չէ հոռետես լինել:

Լավատեսությունը հաջողության երաշխիքն է: Սպասեցե՛ք, փնտրե՛ք, հավատացե՛ք:

Պետք չէ ամեն բան կանոններով անել:

Մեր իսկ սահմանած սահմանափակումները կարող են խանգարող հանգամանք հանդիսանալ:

Պետք չէ «փորփրել» անցյալը:

Հանգիստ թողեք անցյալը, և առա՛ջ:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս