
«Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելան չի մասնակցում խաղերին շան մահվան պատճառով

«Տոտենհեմը» բաց է թողել ֆուտբոլիստին՝ հոգու վերքերը բուժելու համար:
Լամելան դաշտ դուրս չի գալիս 2016թ. հոկտեմբերից: Սկզբում արգենտինացին վերականգնվում էր վնասվածքից, իսկ հիմա շատ վատ հոգեկան վիճակում է շան՝ Սիմբայի մահվան պատճառով: Շան մահվանից հետո Էրիկը խնդրել է ակումբին, որպեսզի թույլ տան՝ բուժի հոգու վերքերը Հռոմում: Ըստ Telegraph-ի տեղեկության՝ Պոչետինոն թույլ է տվել Լամելային գնալ և բուժել հոգեկան վերքերը:
2016-17թթ. մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 9 խաղ, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը