«Մոսկվան Հայաստանում իշխող ուժին այլընտրանք չի տեսնում». Ալեքսանդր Սկակով

«Կարծում եմ, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ելնելով Կարապետյանի ռուսական կապերից, որոնք նախորդել են նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով հեղինակությունը՝ որպես ոչ այնքան քաղաքական գործիչ, որքան լավ կառավարիչ, Մոսկվան ամենադրական վերաբերմունքն ունի Կարապետյանի նկատմամբ։ Կարող եմ ասել, որ մեր վերաբերմունքն այդքան էլ միանշանակ չէ ՀՀ ներկայիս նախագահի նկատմամբ, քանի որ նրա որոշ քայլեր թվում են անտեղի, անժամանակ, հայաստանյան իրողություններին չհամապատասխանող, ոչ այնքան համարժեք, բայց ես կարծում եմ, որ Կարապետյանի նշանակումը ճիշտ քայլ էր, և դա ըստ արժանվույն գնահատվեց Մոսկվայում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերում մասնագիտացած վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։

«Լուրջ, մեծ խնդիր է առաջացել, քանի որ չկա որևէ ուժ, չկա մի գործիչ, որի վրա խաղադրույք կարող է կատարել։ Մոսկվան Հայաստանում իշխող ուժին այլընտրանք չի տեսնում, թեև իշխող ուժի վարկանիշը ցածր է, և քայլերը չեն գոհացնում Մոսկվային»,- նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս