«Այս քննարկումները ոչ մի արդյունք չեն տա, եթե չլինի համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնության մասին՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու հետ կապված:
Օգոստոսի 23-ի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ:
Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:
Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը և Իրինա Խուիշը:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:
«Մենք սպասում ենք, որ իրաքի քրդերը կհրաժարվեն անկախության հանրաքվեի անցկացումից»,- Բաղդադում իրաքյան գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
««Ելքից» առաջ այդ ցանկությունն իմ մեջ վաղուց արթնացած էր, հատկապես՝ Նաիրի Զարյանի անվան դպրոցի առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնության մասին՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու հետ կապված:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ին, Գյումրի քաղաքի Կ. Խաչատրյան փողոցի թիվ 3 հասցեի դիմացից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռիտա Կ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
«Որևէ ազգ, եթե անկախ չէ, ուրեմն՝ լիարժեք կյանքով չի ապրում, հետևաբար, նույնիսկ, եթե դա ամբողջական չէ, անկախությունն ամենակարևոր բանն է ազգի համար։ Անկախության հռչակագիրը փոխեց հենց պետական համակարգում գտնվող մարդկանց մտայնությունն անկախության գաղափարի նկատմամբ»:
Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
«Հնարավոր է, թեպետև հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից կարող է ինչ-որ դրական բան ստացվել»,- հավելել է նախագահը:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:
Օգոստոսի 23-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (ավտոմեքենայում արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լրագրողուհին նյութ էր պատրաստում Պետեր Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին: Սուզանավը կառուցվել է 2008 թվականին և այն ժամանակ համարվում էր ամենամեծ մասնավոր սուզանավն աշխարհում:
Այս ընթացքում իսկապես ահռելի աշխատանք է տարվել, որի արդյունքում ծառայությունը որակապես լրիվ այլ մակարդակի է հասցվել:
«Այսպես թե այնպես մենք կառուցելու ենք այդ պատը, նույնիսկ եթե հարկ լինի դադարեցնել սեփական կառավարության աշխատանքը»,- հայտարարել է նա Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում:
Օգոստոսի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 33.000 դրամ:
Մանուկյանի ոսկե մեդալը երկրորդն է այս աշխարհի առաջնությունում Հայաստանի համար: Նախորդ օրն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Արթուր Ալեքսանյանը:
Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել է Դոնալդ Թրամփին:
Բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առևտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։
Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ:
Օգոստոսի 23-ին, ժամը 01:50-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են:
Զինվորականներին չի պլանավորվում օգտագործել Բորժոմի կիրճում: Հիմնական նպատակը հրդեհի մարումն է Գորիի մունիցիպալիտետում:
«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու»:
Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանություններն օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձևաչափեր:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2005 թ. ծնված Մ. և 2005 թ. ծնված Ս. Թ.ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Օգոստոսի 17-ի երեկոյան միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Վերջին տվյալներով՝ մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 100-ը տուժել է: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հորդառատ անձրևներ ու քամու ուժգին պոռթկումներ են սպասվում նաև Ցյանսիի, Հունանի, Հույչժոուի, Յուննանի նահանգներում, Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում և Հայնան կղզում: