Բաժիններ՝

Հրշեջներին չի հաջողվում մարել Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը

Անցած գիշերվա ընթացքում Վրաստանում հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը Գորիի շրջանում, որը բռնկել էր լույս օգոստոսի 23-ի ուշ գիշերին, իսկ ահա Բորժոմի կիրճում մոլեգնող հրդեհը չի հաջողվում վերացնել օգոստոսի 20-ից:

Բորժոմի կիրճում հրդեհի հիմնկան օջախները մեկուսացված են, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում է: Առավոտից հրդեհաշիջմանը մասնակցում են վեց ուղղաթիռներ և մեկ ինքնաթիռ:

Մինչդեռ Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն հայտարարել է, որ, նույնիսկ չնայած ավիացիայի ներգրավմանը, չի սպասվում, որ հրդեհը կհաջողվի մարել առաջիկա օրերին: «Ողջ գիշերը հրդեհի մեկուսացման աշխատանքներ էին տարվում: Մեր գլխավոր խնդիրն էր՝ թույլ չտալ կրակի տարածումը դեպի բնակավայրեր: Այդ առաջադրանքը կատարված է: Այժմ իրադրությունը բսարելավել է նախորդ գիշերվա համեմատությամբ, բայց ես չեմ կարող ասել, որ մենք կկարողանանք հրդեհը մարել առաջիկա մեկ-երկու օրում, քանի որ կրակի ճարակ է դարձել մեծ տարածք»,- ասել է Ալավիձեն՝ Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի եթերում:

Նա նշել է, որ հրդեհաշիջմանը, բացի Թուրքիայի, Ադրբեջանի և Բելառուսի ավիացիայից, հատուկ տեխնիկա և մի քանի տասնյակ հրշեջներ են ներգրավվել Հայաստանից ու Ադրբեջանից:

Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ: Ինչպես հայտարարել է նախագահական վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, զինվորականներն զբաղվելու են Գորիի շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմամբ, սակայն եթե հարկ լինի, նրանք կմասնակցեն հրդեհի մարմանը Բորժոմի կիրճում: Սպասվում է, որ առաջիկա ժամերին հրդեհի գոտի կայցելի Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, որն իրադրությանը կծանոթանա տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս