
Հայկական խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018 թվականի հունվարին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018 թվականի հունվարից: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը:
«Առաջին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված քանակի սպառմանը: Դա դեկտեմբեր ամսին է լինելու: 2018 թվականի հունվարից մենք կունենանք մասսայական վաճառք շուկաներում եւ առցանց վաճառակետերում»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։
«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: