Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձևաչափեր»:
Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամանակի» հարցմանը: Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով:
Մեր հարցման մեջ նաև հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարությունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին եւ հարցրել էինք, թե ի՞նչ ձևաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հարցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: