Բաժիններ՝

Վրաստանում հրդեհների մարմանը ներգրավում են զինվորականներին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմել է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ որպես գլխավոր հրամանատարի, և խնդրել թույլ տալ զինված ուժերն օգտագործել Վրաստանի շրջաններում մոլեգնող հրդեհները վերացնելու նպատակով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Զինվորականներին չի պլանավորվում օգտագործել Բորժոմի կիրճում: Հիմնական նպատակը հրդեհի մարումն է Գորիի մունիցիպալիտետում:

Այդ հարցի շուրջ վարչապետի և նախագահի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Նախագահը մտադիր է բավարարել վարչապետի միջնորդությունը:

Նախագահի կողմից ներկայացվելիք համապատասխան փաստաթուղթը հաստատելու համար խորհրդարանը արտահերթ նստաշրջան կգումարի օգոստոսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031