
Գողություն՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Օգոստոսի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 33.000 դրամ:
Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից:
Պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է 1979 թ. ծնված Գյուլնարա Ս.-ն է: Կատարվում է հետաքննություն: