Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Բաղդադում խոսել է քրդական հանրաքվեի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաղդադում, կրկին անդրադարձել է Իրաքի քրդերի անկախության հանրաքվեին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Մենք սպասում ենք, որ իրաքի քրդերը կհրաժարվեն անկախության հանրաքվեի անցկացումից»,-  Բաղդադում իրաքյան գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն:

Մամուլի ասուլիսից առաջ Չավուշօղլուն գոհունակություն է հայտնել իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» դեմ պայքարում ունեցած հաջողությունների վերաբերյալ և շեշտել, որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031