
Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ին, Գյումրի քաղաքի Կ. Խաչատրյան փողոցի թիվ 3 հասցեի դիմացից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռիտա Կ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) մեղադրանքով: