Բաժիններ՝

«Դիլիջանը կարծես ինչ-որ մի 5-րդ շարասյան կողմից զավթված տիրույթ է անկախ Հայաստանի տարածքում». Նարինե Թուխիկյան

««Ելքից» առաջ այդ ցանկությունն իմ մեջ վաղուց արթնացած էր, հատկապես՝ Նաիրի Զարյանի անվան դպրոցի առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնության մասին՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու հետ կապված:

Ն. Թուխիկյանի խոսքով՝ եթե ճանաչում ես Նաիրի Զարյանին, իր կատարած «քաջագործություններին» ծանոթ ես, պետք է հասկանաս, որ այդ մարդու անունով չի կարող հանրակրթական կրթօջախ լինել, և սա հակամանկավարժական է:

«Ես առաջին հերթին՝ Նաիրի Զարյանի անունը կհանեի դպրոցից, և որոշների անունները սիրով չէի ուզենա կարդալ և տեսնել ցուցանակների վրա: Իմ ասածը վերաբերում է ոչ միայն Երևանին: Մենք հիմա խոսում ենք Դիլիջանի մասին՝ իբրև զբոսաշրջային կենտրոնի, կուրորտային քաղաքի, միջազգային ներդրումներ, չգիտես՝ ինչ… Մտնում ես քաղաք՝ մի հատ նորմալ հայի անունով փողոց չկա, ու ամենամեծ փողոցը մանկապիղծ Կալինինի անունով է կոչվում: Թե ինչո՞ւ է դա այդպես, ես չեմ հասկանում: Ասում են՝ իբր դա ահռելի ծախս է, դրա համար չեն անվանափոխում, բայց սա շատ պրիմիտիվ մեկնաբանություն է, էլ չեմ ասում, որ, եթե պատմությանը նայում ես, Դիլիջանը հենց տարանցիկ քաղաք է եղել 19-րդ դարից սկսած, ովքեր ասես, որ չեն անցել, ու որևէ մի ցուցանակ չկա, որ այստեղով Կոմիտասն է անցել, Թումանյանն է անցել, Զապել Եսայանն է եղել, Սիամանթոն է եղել, Անդրանիկն է եղել… Կարծես այդ քաղաքն ինչ-որ մի 5-րդ շարասյան կողմից զավթված տիրույթ է անկախ Հայաստանի տարածքում»,- նշեց Ն. Թուխիկյանը:

Ըստ նրա՝ այս հարցը պետք է օրակարգ մտնի և քննարկվի, շատ լայն քննարկում պետք է լինի՝ մասնագետների, պատմաբանների, մտավորականների, քաղաքացիների:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս