
Մաքսիմ Մանուկյանի հնարքը լավագույնն է ճանաչվել աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը

Փարիզում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Իրանը ներկայացնող մարզիկի դեմ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ճանաչվել է երկրորդ օրվա լավագույն հնարք:
Նախօրեին Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով:
Հունահռոմեական ոճի ըմբիշը հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Մանուկյանի ոսկե մեդալը երկրորդն է այս աշխարհի առաջնությունում Հայաստանի համար: Նախորդ օրն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Արթուր Ալեքսանյանը:
https://www.facebook.com/unitedworldwrestling/videos/10159090248065167/