Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհնար է դարձնում ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները:
«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սևիլիային» և նվաճեց Իսպանիայի գավաթը: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդի «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով:
Ի Տեր է հանգչել Արցախի թեմի սպասավոր, Գանձասարի վանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Գրիգոր քահանա Մարկոսյանը։
Ավստրիան որոշել է ավելացնել ոստիկանների թիվը Իտալիայի հետ սահմանային «Բրեններ» անցակետում, որպեսզի զսպի անօրինական ներգաղթյալների հոսքը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, հայտնում է Reuters-ը:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:
Հնդիկ ալպինիստ է մահացել Էվերեստում բարձրության հիվանդության հետևանքով, իսկ նրա ուղեկիցներն անհետ կորել են: Այս մասին Himalayan Times-ին հայտնել են «Նեպալ» ալպինիստրական ճամբարից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:
Մայիսի 22-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2009 թ. ծնված Յուրիկ Ե.-ն, 2005 թ. ծնված Մարինա Ե.-ն և 1986 թ. ծնված Արփինե Բ.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել Վիետնամին ամերիկյան մահաբեր զենքի մատակարարման մասին արգելքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն
Սիրիայի կառավարական բանակի 137-րդ հրետանային բրիգադը երեկ ԴԱԻՇ-ի դեմ մղված համառ մարտերից հետո ազատագրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի արևմտյան մասում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, որտեղ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը, հայտնում է almasdarnews.com-ը:
Քաղբանտարկյալ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսական իրողություններն իրենց արտացոլումն են ստանում նաև մեր տնտեսության մեջ: Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրները, ինչի ծանր և պատասխանատու լուծումը կառավարության ուսերին է:
Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմն ստացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակը, հայտնում է BBC-ն:
Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության և քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը, նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դանակով շտապ օգնության ավտոմեքենայի, ապա նաեւ` ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու դեպքի առթիվ:
Գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են համաշխարհային մարդասիրական խնդիրների լուծման ուղիները:
Ի՞նչ է լինելու կառավարության նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում կրճատված 800 ավտոմեքենաների հետ: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են ամրապնդել դաշինքի արևելյան ճակատը, այդ թվում՝ կապված Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետ, պատմել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Լեհական ռադիոյին» տված հարցազրույցում:
«Էդ արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան էր, չէ՞»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Մայիսի 23-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ «Ժանմարկետ» խանութում, ծուխ է նկատվում:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:
Տաջիկստանի բնակիչների մեծ մասը կիրակի օրը կայացած ընտրություններում աջակցել է որոշմանը՝ փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին:
«Կիրառվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` նշելով, որ նման երկրներ են համարվում 48%-ից փոքր ՀՆԱ/պարտք ունեցող երկրները, իսկ ՀՀ համար այդ ցուցանիշն ավելի փոքր է եղել:
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային կոմիտեում քննարկումներ կանցկացվեն Ադրբեջանի հարցով, տեղեկացնում է APA գործակալությունը:
Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները:
Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լուծվի, ընդ որում՝ խաղաղ ու բանակցային ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Մայիսի 23-ին, ժամը 07.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:
Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: