Բաժիններ՝

ՀՀ եվրապարտատոմսերի անվանունը երբեք «Քարդաշյան» չի եղել. ֆինանսների փոխնախարար

«Էդ արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան էր, չէ՞»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե դրանց արժեքն ի՞նչ է, և արդյոք ներմուծման անկման պարագայում ներքին արտադրությո՞ւնն է ավելացել, թե՞ զուտ սպառումն է նվազել:

ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը «հիասթափեցրեց» Այվազյանին` հայտարարելով, որ պարտատոմսերի անվանունը երբեք «Քարդաշյան» չի եղել:

Նա տեղեկացրեց, որ 2013 թ-ին եղել է եվրոբոնդերի առաջին թողակումը` 700 մլն ծավալով, 6% եկամտաբերությամբ, 7 տարի մարման ժամկետով, իսկ 2015 թ-ին թողարկվել են եվրոպարտատոմսեր 10 տարով, 7.9% եկամտաբերությամբ: 2015 թ-ին թողարկված արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից պետական բյուջե է մուտքագրվել 229.9 մլրդ դրամ: 94.2 մլրդ դրամ ուղղվել է 2013 թ-ին թողարկված արտարժութային պետական պարտատոմսերի մասնակի հետգնմանը:

Սպառման կրճատման վերաբերայլ Ա.Ջանջուղազյանը նշեց, որ չի կարող ասել, թե ո՞ր արդյոք ներմուծումը փոխարինվել է տեղական արտադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս