Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը երեկ վերադարձել է Երևան: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Գնել Ղլեչյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Նշվում է, որ ցավակցությունը արտահայտվում է՝ «կապված Լաթաքիա նահանգում մի շարք ահաբեկչությունների հետևանքով մեծաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու փաստի առնչությամբ»:
«Կարևորում եմ այս հարցի բարձրացումը լրագրողների և մասնագիտական հանրության կողմից, որովհետև որքան շատ հստակ խոսվի ու պրոֆեսիոնալ առումով խոսվի, դա միայն օգնում է»,- նշեց օմբուդսմենը:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր տիկնոջ՝ Սամանթայի համար բանեցված Nissan Micra ավտոմեքենա է ձեռք բերել1495 ֆունտ ստեռլինգով (շուրջ 2180 դոլարով), տեղեկացնում է газета Guardian թերթը:
Գեղարքունիքի մարզի Սարուխան եւ Գանձակ համայնքներում ժամը 16.30- ի սահմաններում գրանցված ուժեղ քամին զգալի ավերածություններ է պատճառել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, համաձայն ստացված ահազանգի, Սարուխան գյուղում քամին արմատախիլ է արել եւ տապալել ճամփեզրյա բարդի ծառեր, իսկ Գանձակում վնասել թիվ 2 միջնակարգ դպրոցի մասնաշենքի տանիքը:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայիսի 23-ին, ժամը 15:00-ից գրանցվել է մինչև 24 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ արագությամբ քամի:
Դրամահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել ոչ միայն հենց կազմակերպիչներն ու կամավորները, այլեւ հունահայ համայնքի յուրաքանչյուր անդամ՝ ընդառաջելով Արցախի Օժանդակության Ֆոնդի նվիրատվության կոչին։
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը, որի անունը վերջին տարիներին շոշափվում էր որդու` Ռոբերտ Երիցյանի կրիմինալ պատմությունների շրջանակներում, ինքն է հայտնվել նման մի պատմության մեջ:
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրամիության հետ Ասոցացման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչը:
Նորացված Եվրոպական հարևանության քաղաքականությունը նորից հաստատել է «Հարավային գազային միջանցքի» ավարտի կարևորությունը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման համար:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով:
Ես, իհարկե, չգիտեմ` ինքն ինչն է ուզում գրավել։ Կորցրած 800 հեկտարը բանակն ի վիճակի է գրավել,ու մենք իրենց կարիքը չունենք: Բանակը կառույց է, ոնց կարող է ինքը տենց բան ասի։ Ես չգիտեմ`ինքն ինչ է ուզում, բայց,ամեն դեպքում, դա բանակի խնդիրն է: Ու նենց չի, որ կորցրել ենք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է:
Հայաստանի օդային դարպասների կայքի համաձայն, ուժեղ քամին ազդել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամերի վրա:
Ֆ. Թավասոլին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Մայիսի 23-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության և Չինաստանի անվտանգության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր, հայտնում է contact.az-ը:
Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:
Եվրամիության հնարավորությունները փախստականների ընդունման հարցով սահմանափակ են, միության երկրները ի վիճակի չեն ընդունել միլիոնավոր ներգաղթյալների: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Արմավիրի մարզում մայիսի 23-ին ժամը 15:00-15:20-ի սահմաններում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ:
Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ, որպեսզի չդառնա նրա «կեղտոտ ու արյունոտ» գործերի համախոհը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
Չենք կարող գտնել մի ծրագիր, որի համար իրենք պարտավորություն ստանձնած լինեն պետական մարմնի կողմից, և դրա դիմաց գումարներ վճարված չլինեն:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 23-ին ելույթ է ունեցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
Շփման գծում վերջին սրացումները ահազանգ էին այն մասին, որ ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների ու ագրեսիայի: Պետք է ապահովվի «զինաթափումը, զորքերի դուրս բերումը օկուպացված տարածքներից»:
Հնարավոր է` քամին շարունակվի ևս 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, կամավորական շարժմանը, բոլոր կամավորներին, պատերազմի մեր բոլոր մասնակիցներին, իրենց փորձի համադրմամբ մեր այսօրվա առաջին գծում գտնվող բանիմաց, խելացի, գրագետ հրամանատարների և զինվորների հետ մեր առջև դրված մեր երկրի՝ Արցախի պաշտպանության խնդիրը իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը: