Բաժիններ՝

«Բարսելոնան» ձևակերպեց 7-րդ «Ոսկե դուբլը»

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սևիլիային» և նվաճեց Իսպանիայի գավաթը: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդի «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիները դարձան ինչպես՝ Իսպանիայի չեմպիոն, այնպես էլ՝ գավաթակիր՝ ձևակերպելով 7-րդ «Ոսկե դուբլն» իրենց պատմության մեջ:

Այսպիսով, թիմը ձևակերպեց «Ոսկե դուբլ» 2-րդ տարին անընդմեջ: Թիմը տարած «Ոսկե դուբլերի» թվով բարելավեց նաև սեփական ռեկորդն իսպանական ֆուտբոլում: Մինչև 2014-15 մրցաշրջանը «Բարսելոնան» կիսում էր ռեկորդը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, ով «Ոսկե դուբլ» է ձևակերպել 5 անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս