Թունավորվել են ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Մայիսի 22-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2009 թ. ծնված Յուրիկ Ե.-ն, 2005 թ. ծնված Մարինա Ե.-ն և 1986 թ. ծնված Արփինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: