Մայսի 26-ին, ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Արտասովոր խոշոր նորածինը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման օգնությամբ: Աղջկա քաշը կրկնակի գերազանցում է Հնդկաստանում նորածինների միջին քաշը:
F-18 ռազմական ինքնաթիռների երկու օդաչուները փրկվել են: Ինչպես գրում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է Պենտագոնի երկայացուցիչ Պիտեր Կուկը:
Ես կարդացել եմ, թե ինչ են գրում մամուլում: Աշխարհում շատ ակումբներ կան, որոնք կցանկանային ձեռք բերել մեր ֆուտբոլիստներին, դա նորմալ է, չէ՞ որ նրանք լավն են: Բայց մեր բոլոր ֆուտբոլիստներն ասում են, որ այստեղ իրենց գերազանց են զգում: Հիմա մենք պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին:
Մայիսի 26-ին, ժամը 18.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներն ընկել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արագ փոփոխվող աշխարհ… Հիշո՞ւմ եք՝ ով էր սիրում այս արտահայտությունը։ Իհարկե, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հյուսիսային Կարոլինայում երկու ռազմական F-18 ինքնաթիռ են բախվել երկնքում:
Թագուհին նկարներից մեկում ներկայանում է կարմիր ժակետ հագած, կարմիր փոքրիկ գլխարկով եւ սեւ ձեռնոցներով, եւ լսում է Վինի Թուխին: Արջուկը նրան պատահաբար նկատել էր զբոսանքի ժամանակ եւ որոշել էր ուրախացնել ծննդյան օրվա պատվին նվիրված բանաստեղծությամբ:
2014 թվականին Անգլիայում եւ Ուելսում 130 ուսանողներ, որոնք սովորում էին բուհերի ցերեկային բաժանմունքներում, իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ կյանքի հետ իրենց հաշիվները մաքրել են 97 պատանիներ եւ 33 աղջիկներ:
Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը չի կարողացել գրավել որևէ բնակավայր, բոլոր բնակավայրերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո:
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական հեռուստատեսության եթերում խոսել է ակումբը վաճառելու մասին: Ըստ նրա՝ նախագահի վերջին որոշումը պետք է հաշվարկված և իմաստուն լինի:
Մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝ պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գորողությունների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են»։
Ծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը АИБА-ի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասնակցությունը Օլիմպիական խաղերին թույլատրելու որոշումը սխալ է համարում: Թայսոնը կարծում է նաև, որ պրոֆեսիոնալները այնտեղ կարող են պարտվել անսովոր կանոնների պատճառով:
Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:
Որպես օրինապահ քաղաքացի՝ ես պետությանը վճարել եմ հարկեր, իմ տղան ծառայել է ՀՀ զինված ուժերում, իմ ընտանիքն ամբողջությամբ տալիս է իր պարտքերը պետությանը։ Ցանկալի կլիներ, որ դա փոխադարձ լինի։
Անդրադառնալով նախորդ տարի արտգործնախարարության իրականացրած գործունեությանը` Նալբանդյանը նկատեց, որ տարին բացառիկ ակտիվ էր: Նա խոսեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գործում նախարարության և դեսպանությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարման մասին:
Չնայած դիետոլոգները խորհուրդ չեն տալիս արագ քաշ կորցնել, այնուամենայնիվ, լինում են պահեր, երբ պարզապես անհրաժեշտ է մի քանի օրում կորցնել այդ տհաճ կիլոգրամները:
ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:
Ժոզե Մոուրինիո բրենդը, որը գրանցվել է 2005թ. որպես եվրոպական առևտրային ապրանքանիշ, մինչև հիմա պատկանում է «Չելսիին» և դա բարդացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գործարքը պորտուգալացու հետ: Կողմերն արդեն 3 օր է` չեն կարողանում ձեռք ձեռքի տալ, մինչդեռ Մոուրինիոյի նշանակումը պետք է տեղի ունենար շաբաթվա սկզբին:
«Ես ինձ կոռուպցիայի մասնագետ ոչ մի կողմից չեմ համարում, բայց այնքանով, որքանով ես եմ հասկանում՝ ինչ է արտաբյուջեն, ինչ է բյուջեն, չեմ կարողանում տեսնել, թե դրանով ինչպես է փոխվում կոռուպցիոն ռիսկի աստիճանը, թե ինքն արտաբյուջե՞ է, թե՞ բյուջե է»։
«Ուզում եմ, որպեսզի իմ ֆուտբոլիստները պահպանեն վերաբերմունքը գործի նկատմամբ և հաստատեն նախորդ մրցաշրջանի արդյունքը: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց»,- Ռանիերիի խոսքերը մեջբերում է Gazzetta World-ը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա:
«Դա իմ անձնական որոշումն է եղել՝ դուրս գալ պատվիրակության կազմից, որևէ մեկն ինձ չի ասել կամ չի խնդրել, նման քննարկում ընդհանրապես չի եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որևէ անդամի հետ, դա եղել է զուտ իմ անձնական որոշումը»,- նշեց Վ. Բաբայանը:
Ըստ իսպանական Sport-ի՝ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենթուսի» կազմում:
Կ. Նազարյանի խոսքով՝ Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, անում է ամեն ինչ՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Փոխնախարարը, սակայն, նշեց, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա:
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը Ստամբուլից ուղևորվում էր Լոնդոն, արտակարգ վայրէջք է կատարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի իրի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
«Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե մինչև որ սահմանն է պատրաստ ԵՏՄ-ում ինտեգրվել, և ըստ դրա որոշի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների շրջանակը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Ֆրանսիացի ուժայինները Փարիզում անցկացնում են հակաահաբեկչական օպերացիա, հայտնում է BFMTV-ն: