Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդում» հետաձգվում է

Որպեսզի ստանան մարզչին, մանկունյանցիները պետք է վճարեն:

Ժոզե Մոուրինիո բրենդը, որը գրանցվել է 2005թ. որպես եվրոպական առևտրային ապրանքանիշ, մինչև հիմա պատկանում է «Չելսիին» և դա բարդացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գործարքը պորտուգալացու հետ: Կողմերն արդեն 3 օր է` չեն կարողանում ձեռք ձեռքի տալ, մինչդեռ Մոուրինիոյի նշանակումը պետք է տեղի ունենար շաբաթվա սկզբին:

Պայմանագրում նշված պայմանների համաձայն՝ մարզչի կերպարի և անվան յուրաքանչյուր օգտագործում՝ կոմերցիոն նպատակներով, պետք է համաձայնեցվի «Չելսիի» հետ և լոնդոնցիներին դրամական փոխհատուցում տրվի:

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններում արգելքը վերացնելու մի քանի միջոց ունի. «Չելսիից» գնել մարզչի կերպարի օգտագործման լիցենզիան, գնել իրավունքներն ամբողջությամբ, չօգտագործել Մոուրինիոյին գովազդի մեջ կամ էլ ապացուցել, որ լոնդոնցիներն այլևս չեն օգտագործում Ժոզե բրենդը:

Ժոզե Մոուրինիոն հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031