Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությանը:
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում:
Մայիսի 25-ին, ժամը 07.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:
«Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն սովորական է համարում թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ծավալված խոսակցությունները: Ըստ նրա՝ Հենրիխը հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում, և այս խոսակցությունները նորմալ են:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շարունակում է անհանգստացնել վնասվածքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 26-ին’ պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն:
Ձեր iPhone-ում այնքան ինֆորմացիա է պահվում, որ այլ անձանց մոտ հայտնվելու դեպքում նրանց ձեռքում կհայտնվի ձեր ողջ կյանքը՝ լուսանկարներ, նամակագրություն, գաղտնաբառեր, վճարման մասին տեղեկություններ:
Թուրինի «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հուզվել է՝ իմանալով, որ իր երկրպագուն իր դեմքով դաջվածք է արել ոտքին:
Մեզանից յուրաքանչյուրը լավ ծանոթ է եսասիրությանը, քանի որ դա բնությունից դրված է մեր մեջ:
Փոխվող մոդուլներով սմարտֆոնն օգտատերը կկարողանա կարգավորել՝ ըստ իր նախասիրությունների: Հավելվածներն ու ծրագրերը կարելի է անջատել ձայնային հրահանգների միջոցով՝ օգտագործելով ընկերության մշակած Ok, Google ֆորմուլան:
Կիտրոնի կրեմը մեզ մոտ համարվում է էկզոտիկ ուտելիք, մինչդեռ Միացյալ Նահանգներում այս կրեմը պատրաստում են դարեր շարունակ: Այս կրեմը կարող եք ուտել թխվածքաբլիթների հետ կամ հացով: Այն չափազանց օգտակար է և համեղ:
Երեկ Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու մասին օրենսդրական ակտ, որն ընդամենը քաղաքական կոռեկտությունից ու միջազգային պարտավորություններից ելնելով՝ անվանում են Ընտրական օրենսգիրք: Այդպես նաև ավելի լավ է հնչում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների, Տիգրան Մեծի պող. 21, 23, 25, 27, 27/2, 29, 29Ա, 29Բ, 31 համարների ջրամատակարարումը:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երեքշաբթի «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթեց Մագդալենա Ռիբարիկովային 6:2, 6:0 հաշվով՝ ծախսելով հաղթանակի վրա 44 րոպե:
Առաջիկա ժամանակներում դա կլինի Արցախի պաշտպանության ու զարգացման ֆոնդը։ 168.am-ի հետ զրույցում խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանը նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո, սահմանային գոտում իրավիճակի սրացումը շատ բան ստիպեց հասկանալ թե՛ խմբի անդամներին, թե՛ ողջ ազգին՝ այլ կերպ նայել շատ հարցերի:
Մազերը կանացի գեղեցկության ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Ցավոք սրտի, հաճախ այնպես է պատահում, որ մազերը սկսում են կորցնել իրենց փայլն ու ճյուղավորվել, կոտրվել, թափվել: Այս ամենի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրեսները, հորմոնային խանգարումները, քիմիական տարրերի ազդեցությունը:
ՀՀ կառավարությունը նախատեսում է լրացում կատարել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ՝ այնտեղ ներառելով նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:
Օրերս բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել էր «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի ոչ ֆուտբոլային պահվածքի մասին: Ալվեսը պատասխանել է Պելեին՝ նշելով, որ Պելեն պետք է հաստատակամ լինի:
Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին:
«Եթե թշնամին գաղտնի հարձակվեց մեզ վրա, ապա մենք օրը ցերեկով նրանց ետ վռնդեցինք: Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, որը կարողանում է պաշտպանել իր հայրենի հողը: Այս օրերին բարեբախտաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,-ասաց Համլետ Թամոյանը:
Կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Վերնիսաժին հարող պուրակում այսօր կանգնեցվել է պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը:
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ղարաբաղում և՛ մրցակցում են, և՛ համագործակցում, ինչպես Ուկրաինայում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Եվգենի Չաուշովսկին՝ գնահատելով Ռուսաստանի ներկայիս դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ու Արևմուտք-ՌԴ համագործակցությունը հակամարտության շուրջ:
Այսօր Իտալիայում հրապարակվեց մեղադրական դատավճիռը «Ռոմայի» ֆանատ Դանիել Դե Սանտիսի նկատմամբ, ով սպանել է «Նապոլիի» երկրպագու Չիրո Էսպոզիտոյին:
Մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքը դարձել է ուղեւորահոսքի կտրուկ նվազումը Բելգիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայան. մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 1,43 մլն մարդով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Derniere heure թերթը:
Մուշ 2-2 թաղամասի շենքերի ու ներթաղամասային ճանապարհների վիճակը բարվոք չէ:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրները գտնվում են Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են մեզ և անուշադրության են մատնվել:
Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է հաղորդագրության մեջ 140 սիմվոլի սահմանաքանակի գործողության փոփոխման մասին: