Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:
Ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ: Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում` պաշտոնյաների եւ «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը եւ զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում` վարկային:
G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
Անցած տարի ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 86.1 մլրդ դրամ ծախսեր` ապահովելով ծրագրի 99.8%-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ, նրանց ինքնագրեր տվել:
Իր ծովային սահմանները հսկելու նպատակով Եվրամիությունը մտադիր է ձեռք բերել 67 միլիոն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքեր:
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, եւ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում:
Վերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավ իթ Բաբայանը:
Երեկ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կամ Արցախի մեկ այլ պաշտոնյա պատրաստվում է ընդունել հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանին, եւ հնարավո՞ր է՝ նրան որեւէ պաշտոն առաջարկեն:
Մայիսի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա և դանակով հարվածել:
«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և ճիշտ տեղեկատվություն հաղորդի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ցավոք, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը:
Մայիսի 27-ին, ժամը 19.30-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի:
Մայիսի 26-ին, ժամը 23.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով, նրան մեղադրում են շորթման մեջ։ Հիշեցնենք, որ նա անցնում էր «ֆինանսական բուրգի» գործով՝ որպես տուժող, եւ նրա անունը վերջերս հիշատակեց Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ «պատվերներ» իջեցնելու եւ որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Անալիտիկ» կայքի հետ կապ ունենալու կոնտեքստում»։
Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 6 ամսական բնակչուհին ամենափոքր տարիքի մարզիկն է դարձել, որն զբաղվում է ջրադահուկային սպորտով: Ռեկորդի տեսագրությունը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
«Ավելի էժան է լինում 35 000 դոլարով ձեռք-մանիպուլյատոր գնելը, քան նվազ արտադրողական աշխատողին պահելը, որը ժամում 15 դոլար է վաստակում ֆրի կարտոֆիլ պատրաստելով»,- պարզաբանել է McDonald’s ընկերության նախկին ղեկավար Էդվարդ Ռենսին:
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, ապահարզանի դիմում է տվել: Այս մասին հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով աղբյուրների: Զույգը 15 ամիս էր, ինչ ամուսնացած էր:
Ռեկորդակիր սեխերը ձեռք է բերել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի Ամագասակի քաղաքի գերշուկայի սեփականատերը: Նա մտադիր է նախ դրանցով զարդարել իր խանութի ցուցափեղկը, իսկ այնուհետեւ հանել ինտերնետ-աճուրդի:
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան արեւապաշտպան ակնոցների հավաքածու է ստեղծել Dior ֆրանսիական նորաձեւության տան համար: Շարքում տեղ են գտել 840-ական դոլար արժողությամբ վեց մոդելներ, ինչպես նաեւ ոսկեզօծ ակնոց՝ 1950 դոլար արժողությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 27-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Բագրատունյաց փողոցի 18, 19, 20, 21 համարների, Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան օրվա 400-րդ տարելիցի առթիվ: Երկերի առաջին եւ ամենահազվագյուտ ժողովածուն թվագրված է 1623 թվականով եւ ներառում է 36 պիես, դրանցից 18-ը նախկինում չեն հրատարակվել:
Մեզանից ամեն մեկը կարող է հասնել յուրաքանչյուր նպատակի: Դրա համար պետք է իմանալ սեփական ուժեղ կողմերը և ժամանակին օգտագործել դրանք: Պարզվում է, որ Խեցգետինները պետք է միայն հիշեն իրենց արժանիքների մասին և մի փոքր ջանք գործադրեն:
Վաղ առավոտյան թարմ քամած մրգային հյութը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Հավանաբար բոլորը գիտեն այս մասին, սակայն միշտ չէ, որ ժամանակ ենք գտնում՝ մեզ համար թարմ քամած հյութ պատրաստելու:
«Երբ ասում էին՝ երեխաները չկան, ասում էի՝ իմ երեխան մի շաբաթ էլ անցի, սովին էլ կդիմանա։ Այդ 10 օրվա ընթացքում այդպիսի բաներով էլ անցանք։ Անընդհատ փրկություն էի գտնում։ Ասում էին՝ երեխաներն անտառ էին փախել, և այլն»,- ասում է զոհված Տիգրան Բերակչյանի մայրը։
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի հետ կկնքի նոր երկարաժամկետ պայմանագիր: Պետք է նշել, որ համագործակցության երկարաձգման վերաբերյալ բանակցությունները կողմերը սկսել են դեռևս փետրվար ամսին:
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են փոխվել մուսուլմանական գլխաշորը կրելուն վերաբերող նախապատվությունները՝ կախված տասնամյակից եւ այս կամ այն երկրից: Տեսագրությունը հիշեցնում է The Cut պորտալի մի շարք տեսանյութեր եւ նրա «Գեղեցկության 100 տարին» նախագիծը, որը նվիրված է նորաձեւության կերպարների Էվոլյուցիային:
Մոսկովյան Տնտեսագիտական բարձրագույն դպրոցը հրապարակել է Ռուսաստանի տնտեսության 2015թ. վերլուծությունը: Ռուսական մամուլում այն ներկայացվում է հյութեղ ու դաժան վերնագրերով: Ամենատարածված վերնագիրը սա է` «Ռուսաստանում միջին աշխատավարձի չափը նվազել է` հասնելով Բելառուսի և Ղազախստանի աշխատավարձերի մակարդակին»:
«Երկու օր չենք քնել, չենք հանգստացել: Սպասում էինք,- հիշում է Արամը:- Չսխալվեցինք: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում նկատեցինք հատուկջոկատայինների վեց հոգանոց խումբը: Հուժկու կրակ բացեցինք նրանց ուղղությամբ եւ ետ շպրտեցինք ելման դիրքեր»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին անվանական ատրճանակ է նվիրել Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է TASS-ը: