Մեսսին ասել է, որ «Բարսելոնան» կլինի իր վերջին եվրոպական ակումբը
«Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է թիմի առաջատարների՝ Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Լուիս Սուարեսի հեռանալը:
«Դա անհնարին է: Բոլոր մեր խաղացողները երջանիկ են, քանի որ «Բարսելոնայում» ապրելը շատ հաճելի է: Խաղացողներն ուրախ են հանդես գալ մի թիմում, որը հաղթում է: Ոչ ոք չի խնդրել գնալու համար և ես շատ հանգիստ եմ:
Ես կարդացել եմ, թե ինչ են գրում մամուլում: Աշխարհում շատ ակումբներ կան, որոնք կցանկանային ձեռք բերել մեր ֆուտբոլիստներին, դա նորմալ է, չէ՞ որ նրանք լավն են: Բայց մեր բոլոր ֆուտբոլիստներն ասում են, որ այստեղ իրենց գերազանց են զգում: Հիմա մենք պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին:
1 ամիս առաջ Մեսսին ինձ ասաց, որ «Բարսելոնան» կլինի իր վերջին եվրոպական ակումբը: Նա ցանկանում է այստեղ ավարտել իր եվրոպական կարիերան»,- ռադիո RMC-ի եթերում ասել է Բարտոմեուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը