![](/banners/BeFunky-design.jpg)
Դանի Ալվեշը հեռանում է «Բարսելոնայից»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Alves.jpg)
Ըստ իսպանական Sport-ի՝ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենթուսի» կազմում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա 3 օրերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի, որ Ալվեսը կնքել է 3 տարվա պայմանագիր:
Այս խոսակցություններին զուգահեռ՝ Լա լիգայի չեմպիոնությունը և Արքայական գավաթի հաղթանակները տոնելու ընթացքում Ալվեշն ասաց, որ տանն է և ամեն ինչ կանի նման հանդիպումները կրկնելու համար:
Սիրարփի Աղաբաբյան