
«Հաջորդ մրցաշրջանում «Լեսթերի» համար կարևոր է մնալ ԱՊԼ-ում». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է հաջորդ մրցաշրջանում թիմի մրցաշարային խնդիրներով:
«Պետք է պայքարենք Չեմպիոնների լիգայում, բայց մենք այնտեղ աութսայդեր կլինենք: ԱՊԼ-ում մեր պլանները չեն փոխվել: Իհարկե, մենք հաղթեցինք տիտղոսը և ցանկանում ենք այն պաշտպանել, բայց այդպիսի պատմություններ լինում են միայն 1 անգամ: Մեզ համար շատ կարևոր է մնալ բարձրագույն դիվիզիոնում: Հաջորդ մրցաշրջանը ֆանտաստիկ է լինելու: Ուզում եմ, որպեսզի իմ ֆուտբոլիստները պահպանեն վերաբերմունքը գործի նկատմամբ և հաստատեն նախորդ մրցաշրջանի արդյունքը: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց»,- Ռանիերիի խոսքերը մեջբերում է Gazzetta World-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը