Բաժիններ՝

Հնդկաստանում 7 կիլոգրամ քաշով երեխա է ծնվել

Հնդկաստանում գրեթե 7 կիլոգրամ քաշով աղջիկ է ծնվել: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Արտասովոր խոշոր նորածինը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման օգնությամբ: Աղջկա քաշը կրկնակի գերազանցում է Հնդկաստանում նորածինների միջին քաշը:

19 տարեկան մոր համար այդ ծնունդն առաջինն էր, նշում է հեռուստաալիքը: Ե՛վ մայրը, և՛ նորածինը իրենց լավ են զգում:

Հնդկաստանի համար նորածնի նման քաշը կարող է ռեկորդ դառնալ: Սակայն համաշխարհային ռեկորդը չի գերազանցվի. Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով՝ 10,3 կիլոգրամ քաշով ամենախոշոր նորածինը 1995 թվականին ծնվել է Իտալիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031