Մեկ շաբաթում նիհարեք 4.5 կգ
Չնայած դիետոլոգները խորհուրդ չեն տալիս արագ քաշ կորցնել, այնուամենայնիվ, լինում են պահեր, երբ պարզապես անհրաժեշտ է մի քանի օրում կորցնել այդ տհաճ կիլոգրամները:
Healthyfoodteam կայքն առաջարկում է բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այս հարցում:
Այս բնական միջոցն օգնում է ազատվել մի քանի կիլոգրամներից և սանտիմետրերից:
Նիհարեցնող այս միջոցի բաղադրության մեջ են մտնում բանան և գոլ ջուր:
Կարևոր է նաև այն փաստը, որ նիհարելու ընթացքում կորցնում եք ոչ միայն կիլոգրամները, այլև՝ սանտիմետրերը. սա արվում է մեծ քանակությամբ ջուր խմելու հաշվին: Այս բաղադրատոմսը խթանում է նյութափոխանակությունը, ինչն էլ արագացնում է ճարպերն այրելու գործընթացը:
Առավոտյան 2 բանան տրորեք և խառնեք 2 բաժակ գոլ ջրով: Ջուրը պետք է գոլից մի փոքր տաք լինի: Այս հյութը պետք է խմել դատարկ ստամոքսին:
Ամբողջ օրվա ընթացքում կարող եք ուտել՝ ինչ կցանկանաք, սակայն խորհուրդ է տրվում խուսափել ծանր ուտելիքներից և քաղցրից:
Օրվա ընթացքում պետք է 2 լիտրից ոչ պակաս ջուր խմեք:
Այսպես կնկատեք, թե ինչպես եք մեկ շաբաթում ազատվում 4.5 ավելորդ կիլոգրամներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը