ԴԱՀԿ-ն ներկայացրել է SMS ծանուցումների գրանցման կարգը

Հարկադիր կատարման ծառայությունը հայտարարություն է տարածել SMS ծանուցումների գրանցման շտեմարանում գրանցվելու կարգի վերաբերյալ: ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Եթե ցանկանում եք SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել Ձեր վերաբերյալ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02  հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով Ձեր հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ կհարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը»։

Տեսանյութեր

Լրահոս