
Բնապահպանության նախարարության 4 ՊՈԱԿ-ները միավորվում են. կտնտեսվի 30 մլն դրամ

Կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն՝ ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ: