
Երևանի Սեբաստիայի փողոցում 3 ավտոմեքենաներ են բախվել իրար

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում՝ «Մաքս» բենզալցակայանի մոտակայքում, բախվել են «Mercedes C 180» մակնիշի 01 OF 010 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ս.), «Nissan Tiida» մակնիշի 35 CX 454 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Հ.) և «BYD» մակնիշի 33 VL 379 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: