Բաժիններ՝

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի փոխանակման կետերում նվազել է շրջանառությունը

2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59 մլն 707 հազար դոլարի, 9 մլն 209 հազար եվրոյի և 1 մլրդ 495 մլն 178 հազար ռուբլու շրջանառություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից:

Շրջանառության մոտ 63.8 տոկոսը բաժին է ընկնում դոլարին, 25.3 տոկոսը՝ ռուսական ռուբլուն, 10,3 տոկոսը՝ եվրոյին։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով սեպտեմբերի համեմատ շրջանառությունը բոլոր արժույթների գծով նվազել է:

Նույն տեղեկագրի համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում գործող արտարժույթի փոխանակման կետերի քանակը 212 է (ԿԲ  տեղեկագրում ներկայացված են գործող փոխանակման կետերը և մասնաճյուղեր, ներառված չեն ժամանակավորապես գործունեությունը դադարեցված փոխանակման կետերը):

Փոխանակման կետերի քանակը տարվա ընթացքում նվազել է. տարեսկզբին դրանց թիվը 221 էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս