«Վայ աման. աշխարհը ճռռում է վարկի տակ»

«Վայ աման. աշխարհը ճռռում է վարկի տակ»

asparez.am. Հառիճը Շիրակի մարզի հայտնի պատմամշակութային ժառանգություն ունեցող, բայց միեւնույն ժամանակ սոցիալապես ծանր պայմաններով աչքի ընկնող համայնքներից է: Հառիճեցիների մեծ մասը գործազուրկ է: Բնակիչներն ասում են` գյուղը Արթիկի տարածաշրջանում հայտնի է վարկային տհաճ պատմություններով: «Էնքան վարկ ունինք, որ երգ են հանել մեր հմար, ասում են` վայ աման-աման, վայ աման, աշխարհը ճռռում է վարկի տակ: Մենք իրոք մեղք ենք,-պատմում են գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիներն ու դժգոհում, որ մսի 1 կիլոգրամը գյուղում վաճառում են շուկայականից ցածր գնով` ընդամենը 1600 դրամով:

Հառիճեցիներն ասում են, որ բոլոր բանկերից ու վարկային կազմակերպություններից բարձր տոկոսներով գումար են վերցնում: «Աշխատանք չկա, ի՞նչ վարկ ասես ունիմ վերցրած` էլ անհատական, էլ խմբակային, էլ գյուղատնտեսական, բայց հմի էլ փող չունիմ, որ տոկոսները տամ: Անմխիթար վիճակ, չիդենք վերջն ի՞նչ պտի էղնի»-ասում է Մինաս Բարսեղյանը:

harij-2

Գյուղում աշխատատեղեր չկան: Բնակիչների մեծ մասը արտագաղթում է գյուղից, հաճախ չվերադառնալու մտադրությամբ: Հառիճում անասնապահությունը զարգացած չէ, իսկ հողագործության համար ոռոգման ջուր չկա:

-Վարկ եմ վերցնելու, որ Նոր տարի անեմ…ի՞նչ անեմ, որ վարկով եմ անելու, ես իրավունք չունի՞մ սեղան քցեմ, տոնածառ առնիմ, դնեմ: Ո՞վ ինձ գումար կտա, Դուք կտա՞ք` տվեք, վարկ չվերցնեմ,-ասում է Մինաս Բարսեղյանն ու պատմում, որ որդիները արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստանի Դաշնություն ու 3 տարի է չեն վերադառնում:

-Մեզ մոտ 8 ամիս ձմեռ է: 8 ամիս պեշկ կվառենք, անասունին կեր կառնինք, գազի փող պտի տանք,-ասում է Հակոբ Մինասյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Ն. Կիրակոսյան

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-02-07
Ծնողական մանիպուլյացիա
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։