Հզոր «զենք»՝ գրիպի դեմ. պարզ միջոց

Եղանակային ցածր ջերմաստիճանի պայմաններում հեշտ է մրսելն ու վարակվելը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքն օրգանիզմին հնարավորություն է տալիս պայքարել վարակների դեմ։ Այն կարող է դառնալ պրոֆիլակտիկ միջոց. կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան բուժելը։ Բնական բաղադրիչներից բաղկացած համադրությունը կօգնի ամրացնել իմունիտետը։ Միևնույն ժամանակ պատրաստելը հեշտ է և պարզ։

Բաղադրիչներ

  • 1 կիտրոն
  • 3 հասած բանան
  • 3 հասած կիվի
  • 2 թեյի գդալ դարչին
  • 2 թեյի գդալ բնական մեղր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը։ Մաքրեք կիվին, մանր կտրատեք կիտրոնը կեղևի հետ։ Բլենդերում խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ապա ավելացրեք բանանը, դարչինը և մեղրը և կրկին խառնեք։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։

Առաջին շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել ամեն օր՝ 2 բաժակ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կարող եք խմել 1 բաժակ։ Դրանից հետո կարող եք խմել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ 1 բաժակ, 2 օրը մեկ անգամ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս