
Իլհամ Ալիեւը հետ է կանչել Ադրբեջանի 4 դեսպանների. պատճառներն անհայտ են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետ է կանչել մի շարք երկրներում առաքելություն իրականացնող Ադրբեջանի դեսպաններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ալիեւը հետ է կանչել Վրաստանում, Ավստրալիայում , Նիդերլանդներում եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող Ադրբեջանի 4 արտակարգ եւ լիազոր դեսպանների: